Երևան`   +17 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 մարտի, 2025 թ.

«Հերթական գաղտնիքը՝ սեփական ժողովրդից»․ Արթուր Խաչատրյան

74
Այսօր, 11:48
«Հերթական գաղտնիքը՝ սեփական ժողովրդից»․ Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հերթական գաղտնիքը սեփական ժողովրդից․․․․
Վերջերս սահմանազատման հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հարցում էի ուղարկել, խնդրելով տրամադրել Հայաստանի այն գյուղերի ցանկը, որոնց տարածքներն օկուպացված են Ադրբեջանի կողմից, ամեն գյուղից օկուպացված տարածքների մակերեսը և երբ են այդ տարածքներն օկուպացվել։ Առաջին հարցիս ի պատասխան պրն Գրիգորյանն ուղարկել է Ազատության ռ/կ մի հոդված, իսկ 2-րդ և 3-րդ հարցերը թողել է անպատասխան։ Փաստորեն, Հայաստանի իշխանությունները գաղտնի են պահում, թե ադրբեջանցիք որքան տարածք են զավթել և երբ են զավթել։ Ումի՞ց է այս տեղեկությունը գաղտնի։ Ադրբեջանը, բնականաբար գիտի, թե երբ է զավթել ու ինչքան է զավթել, այլ երկրներ, ում այս հարցը հետաքրքրում է, բնականաբար նույնպես գիտեն։ Ո՞վ չգիտի։ Հայ ժողովուրդը։ Այս իշխանություննները, որոնք երդում պատռում էին, որ աշխարհի ամենա-ամենա թափանցիկն են, սեփական ժողովրդից գաղտնիք են պահում, թե իրենց օրոք ոսոխը Հայաստանից որքան տարածք է զավթել։ Գյուղերի ցանկից դատելով, զավթված տարածքների մեծագույն մասն ավելի մոտ է մեր հարավային սահմանին, քան հյուսիսային։ Ուրեմն տրամաբանական չէր սահմանազատումը սկսել հարավից։ Տրամաբանական էր, բայց Ադրբեջանը չի թողել»։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցումը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցումը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի պատասխանը՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի պատասխանը՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Աղբյուրը`   Արթուր Խաչատրյան