«Ավստրալիան պատրաստ է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա»․ Ալբանեզե
![]() Ավստրալիան միացել է «կամեցող» երկրների կոալիցիային՝ հաստատելով իր պատրաստակամությունը՝ Ուկրաինա խաղաղապահ զորքեր ուղարկելու հարցում։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել երկրի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն։ Կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ հաստատել է Ավստրալիայի պատրաստակամությունը՝ «հաստատակամ ու անշեղորեն աջակցել Ուկրաինային»։ «Մենք բաց ենք ապագա խաղաղապահ ջանքերին մասնակցելու ցանկացած քննարկման համար», - ասել է նա՝ ընդգծելով, որ «դա դա բխում է Ավստրալիայի ազգային շահերից, քանի որ այն, ինչ տեղի է ունենում Եվրատլանտյան երկրներում, լուրջ հետևանքներ ունի հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար»: Ալբանեզը նաև հիշեցրել է, որ իր երկիրն արդեն ուղարկել է 1,5 միլիարդ ավստրալիական դոլար (950 միլիոն դոլար) Ուկրաինային օգնելու և նրա զինված ուժերը մարզելու համար, և խոստացել է ապագայում, «ելնելով Ավստրալիայի հնարավորություններից և համեմատական առավելություններից», աջակցել Կիևին՝ «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»: |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
