Երևան`   +17 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 մարտի, 2025 թ.

«Քննչական կոմիտեն հերքում է Փաշինյանի հայտարարությունները»․ Գեղամ Մանուկյան

64
Այսօր, 12:18
«Քննչական կոմիտեն հերքում է Փաշինյանի հայտարարությունները»․ Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քննչական կոմիտեն հերքում է Փաշինյանի հայտարարությունները։
ՀՀ ԱԺ փետրվարի 12-ի լիագումար նիստում մեր գործընկերուհի Քրիստիներ Վարդանյանի հարցին ի պատասխան Փաշինյանը հայտարարեց. «Դուք Ձեր գործունեությամբ, այդ թվում էդ գործունեությամբ, այ էդ Ձեր ասած մարդկանց համար մայակներ եք պահում Հայաստանի Հանրապետության տարածքում, թե որտեղ ա պետք խփել, մայակները պահում եք և Ձեր ամենօրյա գործունեությամբ հիմնավորում եք, Հայաստանի Հանրապետության խոցելու լեգիտիմություն եք ստեղծում, դուք, հենց կոնկրետ դուք և Ձեր հարևան խմբակցությունը և Ձեր արբանյակ քաղաքական ուժերը և կուսակցությունները»։
Հրապարակային հնչեցրած այս ուղիղ մեղադրանքի մասով, որպես ԱԺ պատգամավոր գրություններ եմ ուղարկել ԱԱԾ, դատախազություն՝ պահանջելով Փաշինյանի հայտարարության հիման վրա քրեական վարույթ հարուցել։
Դատախազությունն ընդհանրապես լռեց, իսկ Ազգային անվտանգության ծառայությունն էլ իր վրայից գցեց Նիկոլի հիմնազուրկ հայտարարությունների պատասխանատվությունն ու գրությունս փոխանցել էր ՀՀ Քննչական կոմիտե։
Օրերս ստացա նրանց կարճ, բայց խոսուն պատասխանը՝
քրեական վարույթ նախաձեռնելու արձանագրություն չի կազմվել, ՀՀ քրեադատավարական օրենքի համապատասխան կետի պահանջներին չհամապատասխանելու հիմքով։ Այն է՝
«Համապատասխան հաղորդումը համարվում է առերևույթ հանցանքի մասին, եթե դրանով փաստվում է այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական»:
Ասել է թե, Փաշինյանի ասածը հիմնազուրկ է, և չփաստարկված, ինչը ստիպված է փաստել անգամ ՀՀ Քննչական կոմիտեն։
ԱԱԾ ուղղված գրությունս ու ՀՀ քննչական կոմիտեի պատասխանը՝ ստորև»։

Գեղամ Մանուկյանի՝ ԱԱԾ-ին ուղղված գրությունը
Գեղամ Մանուկյանի՝ ԱԱԾ-ին ուղղված գրությունը
Գեղամ Մանուկյանի՝ ԱԱԾ-ին ուղղված գրությունը
Գեղամ Մանուկյանի՝ ԱԱԾ-ին ուղղված գրությունը
ՀՀ քննչական կոմիտեի պատասխանը՝ Գեղամ Մանուկյանի գրությանը
ՀՀ քննչական կոմիտեի պատասխանը՝ Գեղամ Մանուկյանի գրությանը
Աղբյուրը`   Գեղամ Մանուկյան