Երևան`   +22 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 մարտի, 2025 թ.

«Կարող ենք Հայաստանի և Ադրբեջանի Սահմանադրություններն ուղարկել փորձաքննության»․ Ալեն Սիմոնյան

60
Այսօր, 15:06
«Կարող ենք Հայաստանի և Ադրբեջանի Սահմանադրություններն ուղարկել փորձաքննության»․ Ալեն Սիմոնյան

«Կարող ենք Ադրբեջանի և Հայաստանի Սահմանադրություններն ուղարկել փորձաքննության՝ հասկանալու համար՝ երկկողմանի տարածքային պահանջներ կա՞ն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Օրինակ, կարող ենք ուղարկել Վենետիկի հանձնաժողով մեր երկու երկրների Սահմանադրությունները՝ հարցնելով՝ նման բան կա՞, թե՞ ոչ։ Ամեն ինչի տակ պետք է հիմնավորումներ լինեն, մենք այս տրամանաբանությամբ ենք աշխատել։ Կարծում եմ՝ շարունակությունն էլ տրամաբանված և հիմնավորված կլինի, այլ ոչ թե ինչ-որ քաղաքական հայտարարության մակարդակի»,- ասաց Սիմոնյանը։

«Կարող ենք ՀՀ և Ադրբեջանի Սահմանադրություններն ուղարկել փորձաքննության»․ Ալեն Սիմոնյան