Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 մարտի, 2025 թ.

«Հուսանք՝ դա ուղղակի հայտարարություն չի լինի հայտարարության համար»․ Ալեն Սիմոնյան

75
Այսօր, 15:48
«Հուսանք՝ դա ուղղակի հայտարարություն չի լինի հայտարարության համար»․ Ալեն Սիմոնյան

«Հուսանք, որ այդ հայտարարությանը կհետևեն հստակ քայլեր և դա ուղղակի հայտարարություն չի լինի հայտարարության համար»,- լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությանը, թե գերիները պետք է ազատ արձակվեն:

Հարցին՝ որո՞նք են հստակ քայլերը, Ալեն Սիմոնյանն ասաց.
«Չգիտեմ, թող զանգեն, պայմանվորվեն՝ ոնց են մեր գերիներին, մեր մարդկանց հետ տալիս, բոլորին անխտիր՝ անկախ որ ժամանակ են գերեվարվել»: