ԱՄՆ-ն ու Իսրայելը ցանկանում են Գազայի հատվածի պաղեստինցիներին վերաբնակեցնել Սիրիայում․ #CBCNews
![]() ԱՄՆ-ի և Իսրայելի իշխանությունները հետաքրքրված են Գազայի հատվածի պաղեստինցիներին Սիրիայում վերաբնակեցնելու հնարավորությամբ։ Այս մասին հայտնում է CBS News-ը՝ վկայակոչելով տարբեր աղբյուրների։ Ըստ լրատվամիջոցի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փորձել է այդ հարցով կապ հաստատել Սիրիայի անցումային կառավարության հետ միջնորդի միջոցով։ Մեկ այլ աղբյուր հաստատել է սիրիական իշխանություններին դիմելու փաստը, սակայն չի հստակեցրել, թե արդյոք որևէ պատասխան հետևել է դրան, թե ոչ։ Իր հերթին, սիրիացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը CBS News-ին տված մեկնաբանությունում հերքել է Գազայի հատվածի բնակիչների վերաբնակեցման վերաբերյալ ԱՄՆ-ից կամ Իսրայելից որևէ հարցում ստանալը։ Փետրվարին Սիրիայի անցումային կառավարության ղեկավար Ահմեդ ալ-Շարաան հայտարարել էր, որ անբարոյական է համարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ պաղեստինցիներին իրենց հողերից վտարելու ծրագրերը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
