Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 մարտի, 2025 թ.

«Բաքուն դարձյալ հայտնվել է տեղեկատվական ու դիվանագիտական ցայտնոտում»․ Արմեն Պետրոսյան

73
Այսօր, 17:42
«Բաքուն դարձյալ հայտնվել է տեղեկատվական ու դիվանագիտական ցայտնոտում»․ Արմեն Պետրոսյան

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բաքուն դարձյալ հայտնվել է տեղեկատվական ու դիվանագիտական ցայտնոտում։
Մարտի 16-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեք կեղծ հաղորդագրություն է տարածել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ։
Վստահաբար, ադրբեջանական կողմի նման մարտավարական քայլը պայմանավորված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնության ձեռքբերմամբ, որն էլ իր հերթին ողջունվել է մի քանի տասնյակ երկրների կողմից՝ ԱՄՆ-ից, Մեքսիկայից, մինչև Խորվաթիա, Քուվեյթ, Սաուդյան Արաբիա և այլն։ Այս գործընթացը և հատկապես Հայաստանի ջանքերով դրա վրա միջազգային ուշադրության այսաստիճան սևեռումը, կամա թե ակամա, ևս մեկ աստիճանով բարձրացնում է կողմերի միջև ռազմական հակամարտության ակտիվության անհավանականությունը։
Եվ հետևաբար, քանի որ Բաքվի օրակարգում դեռևս շարունակում է մնալ ուժի կամ ուժի սպառնալիքի գործիքի կիրառումը Հայաստանի հետ չլուծված հարցերում, ադրբեջանական կողմը փորձում է համապատասխան տեղեկատվական ֆոն ապահովել՝ ապատեղեկատվության և քարոզչական դաշտում անհրաժեշտ բովանդակություն ապահովելով։
Ի դեպ, սահմանային լարվածության վերաբերյալ Բաքվի ապատեղեկատվությունները հերքող մեկ այլ արդյունավետ մեխանիզմ՝ ԵՄ դիտորդական առաքելությունը ևս արդենիսկ գործել է՝ հերքելով տարածված կեղծիքը։
Հարկ է հիշեցնել, որ նմանատիպ իրավճակ արձանագրվել է նաև 2024 թ. ապրիլին, երբ դարձյալ Երևանի դիվանագիտական ջանքերի արդյունքում աշխարհի բազմաթիվ երկրներ անդրադարձան հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկին՝ 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Եվ տեղեկատվական ու դիվանագիտական ցայտնոտում հաստատված Բաքուն դարձյալ նման նյարդային վարքագիծ էր դրսևորում»։

Աղբյուրը`   Արմեն Պետրոսյան