Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 մարտի, 2025 թ.

«Կատարողները պետք է խիստ պատժի արժանանան»․ Վարդուհի Սարգսյան

77
Այսօր, 16:30
«Կատարողները պետք է խիստ պատժի արժանանան»․ Վարդուհի Սարգսյան

Փաստաբան Վարդուհի Սարգսյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է համացանցում տարածված տեսանյութը, որտեղ, ըստ լուրերի, ոստիկանական բաժնից դուրս է գալիս ոստիկանների կողմից խոշտանգված քաղաքացին։ Փաստաբանը գրել է․ «Միջին վիճակագրական ժողովրդավար երկրներում նման իրավիճակում, առնվազն տվյալ ստորաբաժանման ղեկավարները պետք է հեռացվեն իրենց պաշտոններից, իսկ կատարողները խիստ պատժի արժանանան, բայց քանի որ մեր պետությունը ժողովրդավարության բաստիոն է ընդամենը վարույթ կնախաձեռնեն և վերջ: Բոլոր այն մարդիկ, ովքեր կարծում են թե նման դեպքերի մասին բարձրաձայնելով փորձում ենք քաղաքական պաստառ տալ կատարվածին, ապա ասեմ, որ ես պարզապես խղճում եմ ձեզ, քանի որ հաջորդը ձեր նման անգրագետ ու անճարներն են հայտնվելու նման իրավիճակում»։