«Լո՞ւրջ, ՀՀ հարկատուների դեմ հայց պետք է ներկայացնե՞ն»․ Ալեն Սիմոնյան
![]() ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում արձագանքեց Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի այն հայտարարությանը, որ եթե միջազգային դատարաններից Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչվեն, ապա մի խումբ քաղաքացիներ ՀՀ կառավարությանը դատի կտան։ «Թող դատի տան, ի՞նչ ասեմ: Ես զարմանում եմ, իրենք փոխանակ պայքարեն էն մարդկանց դեմ, էն իշխանության դեմ, իրենց վրա կրակողների դեմ, շատ դուխով, համառ պայքարում են մեր դեմ: Մենք չեմպիոն ենք չէ՞ ինքներս մեր դեմ պայքարելու մեջ: Տենց ուժեղ են, թող գնան և պայքարեն էն մարդկանց դեմ, ովքեր իրական իրենց դեմ քայլեր են արել, ոչ թե սեփական երկրի ընտրված իշխանության դեմ։ ՀՀ հարկատուների դեմ հայց պետք է ներկայացնե՞ն, էն մարդկա՞նց դեմ, ովքեր տասնամյակներ շարունակ իրենց աշխատավարձ են տվել, իրենց պաշտպանել են։ Էն մարդկա՞նց դեմ, ում երեխաները գնացել, զոհվել են։ Թող ներկայացնեն, իրենց իրական մտադրություններն էլ պարզ կդառնան»,- ասաց Ալեն Սիմոնյանը։ |
«Իրո՞ք կարծում եք, որ ստատուս գրելով հայրենիք եք փրկում»․ Վահան Հովհաննիսյան
2316:12«Ֆրանսիան ուրանի նոր աղբյուրներ է փնտրում»․ Հակոբ Բադալյան
3716:06«Առաջիկա մեկուկես-երկու տարվա ընթացքում մեզ համար ծանրագույն ժամանակներ են լինելու»․ Նաիրի Հոխիկյան
6115:48«Պուտին-Թրամփ հանդիպման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են»․ Ուշակով
8515:31«Իրանը խոստանում է կոշտ պատասխան տալ ցանկացած սպառնալիքի»․ Հոսեյն Սալամի
9315:19Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան
8115:01