Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 մարտի, 2025 թ.

Արմեն Աբազյանն ու Աննա Վարդապետյանը կմասնակցեն անհետ կորածների ծնողների հետ հանդիպմանը

72
Այսօր, 16:24
Արմեն Աբազյանն ու Աննա Վարդապետյանը կմասնակցեն անհետ կորածների ծնողների հետ հանդիպմանը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ մարտի 31-ին նախատեսվում է հանդիպում անհետ կորած զինծառայողների ծնողների հետ:

«Նյուզ»-ին հայտնի է դարձել, որ ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս այդ հանդիպմանը մասնակցելու են ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, իրավապահ կառույցների ղեկավարները, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: