«83 տարվա մեջ առաջին անգամ լռեց «Ամերիկայի ձայնը»»․ Մայքլ Աբրամովից
![]() «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի ավելի քան 1300 աշխատակիցներ ուղարկվել են վարչական արձակուրդի։ Այս մասին մարտի 15-ին հայտարարել է ընկերության տնօրեն Մայքլ Աբրամովիցը։ «Խորապես ցավում եմ, որ 83 տարվա մեջ առաջին անգամ լռեց Ամերիկայի լեգենդար ձայնը։ Այսօր առավոտյան ես իմացա, որ «Ամերիկայի Ձայն»-ի գրեթե ողջ անձնակազմը՝ ավելի քան 1300 լրագրող, պրոդյուսեր և օժանդակ անձնակազմ, տեղափոխվել են վարչական արձակուրդի»,- ասել է Աբրամովիցը LinkedIn-ում կատարած գրառման մեջ: Նա պարզաբանել է, որ ռադիոկայանի մյուս աշխատակիցների հետ իրեն նույնպես ուղարկել են արձակուրդ։ Նրա կարծիքով՝ աշխատակիցների դադարեցման որոշումը ճիշտ չէ։ Հիշեցնենք՝ Սպիտակ տունը մարտի 14-ին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրաման է ստորագրել մի շարք գերատեսչությունների գործառույթներն ու աշխատանքը նվազեցնելու համար՝ բյուրոկրատիայի դեմ պայքարելու համար, այդ թվում՝ Գլոբալ ԶԼՄ-ների գործակալության (USAGM): Գործակալությունը համակարգում է ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցների աշխատանքը, այդ թվում՝ «Ամերիկայի ձայնը» և «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանը: |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
