Երևան`   +20 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 մարտի, 2025 թ.

«Համապետական ընտրությունը Նիկոլ Փաշինյանի համար լինելու է ծանրագույն փորձություն»․ Վարդան Բալյան

97
Այսօր, 09:24
«Համապետական ընտրությունը Նիկոլ Փաշինյանի համար լինելու է ծանրագույն փորձություն»․ Վարդան Բալյան

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գյումրի ընտրությունների քարոզարշավի մեկնարկը խոստումնալից էր, անխոս: Մի քանի թիմեր բավականին լավ են նախապատրաստվել ու ակնհայտորեն լուրջ մրցակցություն են պարտադրելու կառավարող ՔՊԿ-ին առնվազն քարոզչական հարթակում: Համապետական հաջորդ ընտրությունները Նիկոլ Փաշինյանի համար լինելու է ծանրագույն փորձություն: Իրավիճակ է փոխվում: Նախկինում, ըստ որում, ոչ միայն 2018 և 2021 թվականներին, այլև նախորդիվ տեղի ունեցած բոլոր համապետական ընտրություններում հաղթանակի դափնիների համար պայքարն ընթացել է բացառապես կամ առավելապես մայրաքաղաքային կուսակցական էլիտաների միջև: Նոր ընտրություններում թերևս ականատեսը կդառնանք մարզերը ներկայացնող բավականին ուժեղ և կազմակերպված էլիտաների, համապետական ճանաչում ստացած տեղային թեկնածու, նոր քաղաքական լիդերների հայտնության: ՔՊԿ-ն արդեն հիմա վերջանականապես վերածվել է իշխանությանը սերտաճած, հերթական ոսկրացած, բյուրոկրատական կուսակցության, ու Գյումրին կարծես դառնում է Հայաստանի զարգացումը խոչընդոտող այդ վիշապի առաջին գերեզմանափորը: Սկսում եմ հավատալ, որ ապագա կա»:

Աղբյուրը`   Վարդան Բալյան