Երևան`   +19 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 մարտի, 2025 թ.

«Մարտի 16-ին և 17-ին հայ-ադրբեջանական սահմանին որևէ անսովոր ակտիվություն չի նկատվել»․ ԵՄ դիտորդներ

104
Այսօր, 09:12
«Մարտի 16-ին և 17-ին հայ-ադրբեջանական սահմանին որևէ անսովոր ակտիվություն չի նկատվել»․ ԵՄ դիտորդներ

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը հայտարերել է, որ մարտի 16-ին և 17-ին հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում պարեկություն իրականացրած դիտորդները սահմանին որևէ անսովոր ակտիվություն չեն նկատել՝ հերքելով Ադրբեջանի տարածած կեղծ լուրերը հայկական կողմից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ՊՆ-ն երեք անգամ հերքել է Ադրբեջանի տարածած ապատաղեկատվությունը՝ ՀՀ ԶՈՒ կողմից կրակոցների վերաբերյալ։
«Մարտի 16-ին և 17-ին Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը պարեկների է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներ։ Իրավիճակը շարունակում է հանգիստ ու հանդարտ մնալ, որևէ անսովոր ակտիվություն չի նկատվել»,- ասված է ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրբլոգում արված գրառման մեջ: