Երևան`   +14 °C
Այսօր`   Երկուշաբթի, 10 մարտի, 2025 թ.

«Վարչապետի աթոռը ձիգ գրկած անձնավորությունն ինչպես միշտ врёт и не краснеет»․ Մհեր Մելքոնյան

122
Այսօր, 14:48
«Վարչապետի աթոռը ձիգ գրկած անձնավորությունն ինչպես միշտ врёт и не краснеет»․ Մհեր Մելքոնյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ վարչապետի աթոռը ձիգ գրկած անձնավորությունն իր խմբակի տարբեր տրամաչափի չինովնիկների հետ Գյումրիում էր։
Նպատակը՝ գալա միջոցառման մասնակցությունն էր, որը նվիրված էր Գյումրիում և Փարաքարում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի հիմնական դրույթների ներկայացմանն ու դրամահավաքի արդյունքների ամփոփմանը։
Վերջինս իր ոճին հավատարիմ երկար ու դատարկ ելույթ ունեցավ՝ ներկայացնելով իրենց ապազգային խմբակի կողմից իբր կատարված ապօրինի գույքի վերադարձմանն ուղղված աշխատանքները։
«Ռենջ Ռովեր» առ «Ռենջ Ռովեր», «Բրաբուս» առ «Բրաբուս», «Յաշիկ առ Յաշիկ», «Բերդ առ Բերդ», «Փողոց առ Փողոց», «Խանութ առ Խանութ» խոստացավ վերադարձնել Ժողվարչապետը։
Ինչպես միշտ, врёт и не краснеет....Ժողվարչապետին հիշեցնեմ, որ Ադրբեջանը երկու տարուց ավել է, ինչ օկուպացրել է Հայաստանի շուրջ 200 քառ. կմ տարածք( էլ չեմ խոսում Արցախի Հանրապետության մասին)։
Պարոնա՛յք քպ-ականներ, սկզբից համարձակություն ու վճռականություն ունեցեք գոնե մեկ քառ. մետր անկախ Հայաստանի տարածք հետ բերեք...
Հայաստանի Հանրապետության կազմաքանդումը շարունակվում է»։

Աղբյուրը`   Մհեր Մելքոնյան