«Ռուսաստանն ու ԱՄՆ-ն դեռ չեն էլ սկսել աշխատել հարաբերությունների ուղղությամբ»․ Լավրով
1008
Երկուշաբթի, 10 մարտի, 2025 թ., 16:03
![]() ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատականներ տալ և «հեռահար հետևություններ» անել՝ Մոսկվայի և Վաշինգթոնի միջև շփումների վրա հիմնվելով։ Նրա խոսքով՝ ռուս-ամերիկյան հարաբերություններում հակասություններն ու խնդիրները հաղթահարելու աշխատանքները «մեծ հաշվով նույնիսկ չեն էլ սկսվել»։ ՌԴ արտգործնախարարը նշել է, որ ամերիկյան նոր վարչակազմը «քայլեր է անում ճիշտ ուղղությամբ», սակայն չարժե առաջ ընկնել։ «Մենք գնահատում ենք դրանք, բայց, կրկնում եմ, այդ հիմքի վրա որևէ խորքային եզրակացություն անելը վաղաժամ է»,- հավելել է Լավրովը։ Լավրովը հստակեցրել է, որ Ռուսաստանի համար ամենակարևորն իր ազգային շահերի ապահովումն է և Ուկրաինայում հակամարտության բուն պատճառների վերացումը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
