Երևան`   +14 °C
Այսօր`   Երկուշաբթի, 10 մարտի, 2025 թ.

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցը՝ ուղիղ միացմամբ

142
Այսօր, 13:42
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցը՝ ուղիղ միացմամբ

Ընթանում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցը։ Հանձնաժողովի նախագահ Կարեն Թումանյանը հայտնեց, որ թեկանուծները հինգն են։
Թեկնածուներն են՝
Պետրոս Մարտիրոսյանը, ով այս պահին զբաղեցնում է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնը։ Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտաշես Մաիլյանը։ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Նահապետյանը։ Կենտրոն վարչական շրջանի նախկին դատախազ, այժմ փաստաբան Կարեն Բատիկյանը։ Դատախազ Գևորգ Քոչարյանը։
Նրանք հերթով ելույթ են ունենում և պատասխանում հանձնաժողովի հարցերին։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցը՝ ուղիղ միացմամբ