Երևան`   +16 °C
Այսօր`   Երկուշաբթի, 10 մարտի, 2025 թ.

«Փողոցում կեղծ փրկիչները չեն կարողանում դրսևորվել, միակ ճանապարհը մնացել է ընտրությունները»․ Կարապետ Պողոսյան

133
Այսօր, 13:18
«Փողոցում կեղծ փրկիչները չեն կարողանում դրսևորվել, միակ ճանապարհը մնացել է ընտրությունները»․ Կարապետ Պողոսյան

Իրավապաշտպան, ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ձախողված կառավարիչը, կամ «Իրական Հայաստանի» ֆեյքը․
Մոտ երեք շաբաթ առաջ, հայտնի կապիտուլյանտը փորձեց հերթական ցնդաբանությունը, ներկայացնելով «Իրական» Հայաստան անվամբ, որը բացարձակապես աղերս չուներ ներկայիս Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրների և նպատակների հետ։ Չստանալով որևէ արձագանք, փորձեց գործի դնել կեղծ ժողովրդավարության չարչարկված մեթոդներց մեկը, հրավիրելով 20-30 հոգանոց խմբերի քննարկման, կամ առաջարկեց 70 հոգանոց խմբերի դեպքում իր մոտենալը, բնականաբար զրո արձագանք, նույնիսկ մեկ նման հանդիպում չիրականացավ, ինչի կարիքը ահավոր շատ ուներ։
Արձանագրենք, որ երբեմնի խոշոր վստահության վարկանիշը տևական ժամանակ է չափվում է այլևս ոչ թե տոկոսներով, այլ հատերով, և հատիկ առ հատիկ վերջանում մեծ արագությամբ։
Սեփական տերերին մեծ ծառայություններ մատուցած կառավարիչը այլևս անպիտան է դառնում նույն տերերի համար, ինչը դառնում է ավելի վտանգավոր։ Թուրք-ադրբեջանական տանդեմը երկար ժամանակ է փնտրում է փոխարինող, իսկ փոխարինելու համար կա երկու տարբերակ՝ փողոց կամ ընտրություն։
Փողոցով այլևս անհնարին է, փողոցում վաղուց իրական ընդդիմությունը (հայությունը) կարողացել է հասնել մի իրավիճակի, որ կեղծ փրկիչները չեն կարողանում դրսևորվել, հետևաբար կառավարիչ նշանակելու միակ ճանապարհը մնացել է ընտրությունները։ Ուստի կարևոր է հասարակության լայն շրջանակներում հասկանան, որ բացառվում է իշխանափոխություն ընտրությունների միջոցով տարբերակը, քանի որ այն կարող է առավելագույնը լինի կառավարչափոփոխություն, հետևաբար պետք է լայն համախմբում առանց ավելորդ հավակնությունների, իսկ ընտրությունների քարոզիչներին ընդամենը անտեսել»։

Աղբյուրը`   Կարապետ Պողոսյան