Երևան`   +15 °C
Այսօր`   Երկուշաբթի, 10 մարտի, 2025 թ.

«ՌԴ-ի հետ պետք է ամրապնդենք մեր հարաբերությունները, Իրանի հետ կնքենք ռազմաքաղաքական դաշինք». Արմեն Ռուստամյան

112
Այսօր, 11:48
«ՌԴ-ի հետ պետք է ամրապնդենք մեր հարաբերությունները, Իրանի հետ կնքենք ռազմաքաղաքական դաշինք». Արմեն Ռուստամյան

«Ադրբեջանաթուրքական պահանջները վերջ չունեն, սահման չեն ճանաչում, ամեն օր նոր պահանջ է հնչեցվում՝ ուղղված մեր ինքնությանն ու ազգային պետականությանը»,- ասուլիսի ժամանակ ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով՝ փոխանակ բարեկամ երկրների քանակն ավելացնենք, բարեկամներից թշնամիներ ենք ստեղծում. իրավիճակը պետք է կտրուկ փոխվի. «ՌԴ-ի հետ պետք է ամրապնդենք մեր ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները, Իրանի հետ պետք է կնքենք ռազմաքաղաքական դաշինք, որ եթե հարձակում լինի որևէ երկրի վրա, նշանակում է՝ հարձակում տվյալ երկրի վրա ու պաշտպանության հարցը դառնա երկկողմանի երաշխավորված: Մնացած բոլոր կենտրոնների հետ պետք է փոխլրացման տրամաբանությամբ պաշտպանենք մեր շահերը»,- հավելել է պատգամավորը:

Արմեն Ռուստամյանի ասուլիսը