«Համբերությանս բաժակը լցվել է». Սամվել Բալասանյան
![]() Լրատվամիջոցներում տարածվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի արձագանքը՝ Գյումրիում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը. «Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ գյումրեցիներ, վարչապետի պաշտոնը զբաղեցնող հայտնի անձը Գյումրիում անցկացվող իրենց նախընտրական միջոցառման ժամանակ անդրադարձել է ինձ, հայտարարելով «Սև Բերդ» ամրոցի ապօրինի սեփականաշնորհման մասին: Առողջությանս հետ կապված և իմ ընտանիքին բաժին հասած փորձությունների բերումով՝ երկար ժամանակ չեմ անդրադարձել տվյալ անձի հայտարարություններին, սակայն համբերությանս բաժակը լցվել է: Այս ամենի մեջ ամենազավեշտալին այն է, որ նա նույնիսկ տեղյակ չէ, որ շինծու քրեական գործը վերաբերվում է ոչ թե «Սև Բերդ» ամրոցին, այլ դրան հարակից հողերին: Կարծում եմ, քեզ զեկուցող տգետներ շատ կան: Բոլոր գյումրեցիները գիտեն, թե ինչ վիճակում է գտնվել «Սև Բերդ» ամրոցը մասնավոր անձից իմ գնելուց առաջ, նորից եմ կրկնում՝ ՄԱՍՆԱՎՈՐ ԱՆՁԻՑ և ինչ է դարձել հիմա: Մշակութային, մարզական, պետական (որոնց մասնակցել ես ինքդ) մակարդակի ինչ միջոցառումներ են տեղի ունեցել «Սև բերդ»-ում՝ բացարձակապես անվճար, մինչ օրս քաղաքի տուրիստական զարդն է՝ նորից անվճար: Ձեր խղճուկ խմբակը Գյումրիի զբոսաշրջային զարգացման համար չի արել 10 տոկոսն այն ամենի, ինչ արել է «Սև Բերդ» ամրոցը՝ մեր քաղաք հարյուր հազարավոր այցելուներ բերելով ու դառնալով թիվ մեկ այցեքարտը: Ինչ վերաբերում է «Սև Բերդ»-ի ապօրինի լինելուն, խորհուրդ եմ տալիս նախքան մեղադրելը, անմեղության կանխավարկած խախտելը, քո ելույթով պետական ողջ գործիքակազմը իմ ընտանիքի դեմ տրամադրելը՝ ստանալ ճիշտ տեղեկություններ: Մարդկային, բարոյական բոլոր սահմանները անցած անձին, խորհուրդ եմ տալիս հեռու մնալ ինձանից և իմ ընտանիքից: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ գյումրեցիներ, առողջական խնդիրներս կարգավորվելուն պես վերադառնալու եմ Գյումրի: Ինձ հետ կապված բոլոր շինծու մեղադրանքներին իրավական և քաղաքական պատասխանը տալու եմ, իսկ որդուս՝ Խաչատուր Բալասանյանի գործով «իրավական գործընթացը» դատաքննությունը մտել է բաց փուլ, իրավական ֆարսը բոլորի համար ակնհայտ է լինելու, չնայած այս խմբակի գործողություններում իրավական հետք փնտրելը անիմաստ է: Այդ անձը խոսեց «վերջին բոյի» մասին, ասեմ որ վերջին բոյ պետք էր տալ ուրիշ տեղ, այլ ոչ թե Գյումրիում՝ «Սև Բերդ»- ի դեմ: Սիրելի գյումրեցիներ, իմ կոչն է ձեզ՝ ակտիվորեն մասնակցել Գյումրիում կայանալիք ավագանու արտահերթ ընտրություններին՝ մինուս մեկ ձևաչափով, մերժելով մեր ազգին սև ու սպիտակի բաժանած խմբակին և նրանց դրածոյին: Աստված Պահապան Հայ Ազգին»: |
«Նիկոլն անձամբ է «подключит» եղել թեմային՝ ստանձնելով Գյումրիում գլխավոր քարոզչի դերը»․ Արմեն Հովասափյան
2610:24Մանե Թանդիլյանը շարունակում է հացադուլը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
5710:06«Երկու կիսամաշ դեմքեր իրենց շրջապատներով վիճում են, թե ո՞վ է ինձ իշխանության բերել». Նիկոլ Փաշինյան
4410:00««Նոր տարի» հենակետը ծառայողներին սնունդ հասցնելու դժվարությունների պատրվակով հանձնվեց Ադրբեջանին»․ Ոսկան Սարգսյան
6609:48ՌԴ-ն և ԱՄՆ-ն Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ խորհրդակցություններ են խնդրել
9009:44Մարկ Քարնին կփոխարինի Թրյուդոյին
11009:38