Ըստ Նիկոլ Փաշինյանի` Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունների քաղաքական պատճառը Սև բերդի շուրջ ստեղծված իրավիճակն է
![]() Գյումրիում կուսակիցների հետ գալա-միջոցառման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Գյումրիում արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության պատճառների մասին, հայտարարել է. «Վերջին տարիներին մեզ ամենաշատն ինչի՞ համար են քննադատում, որ մենք, խոստանալով թալանվածը հետ վերադարձնել, այդ գործում այնքան էլ մեծ հաջողություններ չունենք: Ես համաձայն չեմ. այն, որ Գյումրիում տեղի են ունենում արտահերթ ընտրություններ, ինչ-որ չափով այդ գործընթացի շարունակությունն է: Գյումրիի ավագանու հետ խնդիր առաջացավ, երբ ՀՀ վերջին տարիներին ընդունված օրենսդրական փոփոխությունների և նոր ձևավորված ինստիտուտների գործունեության արդյունքում արձանագրվեց, որ Գյումրու կարևոր սիմվոլներից մեկը՝ «Սև բերդ»-ն, ապօրինի սեփականաշնորհվել է և պետք է վերադարձվի համայնքին: Գլխավոր դատախազությունը սահմանված կարգով դիմել էր Գյումրիի ավագանուն, որպեսզի ավագանին այդ գույքը համայնքին վերադարձնի: Իհարկե, որոշակի պայմաններում «ՔՊ» Գյումրու ավագանին հանդես եկավ նախաձեռնությամբ և այդ պայմաններում կողմ քվեարկեց, բայց, ըստ էության, դա բավարար չէր. պետք է պարզվեր, որ Գյումրիի քաղաքապետարանը պետք է դատարանում պաշտպանի այդ հայցը: Բայց ամենակարևորը՝ ներդրվում է նոր ինստիտուտ հենց Գյումրիում և ամբողջ ՀՀ-ում, որն արդեն ոչ թե քաղաքական որոշումների, այլ ինստիտուցիոնալ ձևով պետք է համայնքներում իրականացնի ապօրինի սեփականաշնորհված կամ ժողովրդի լեզվով ասված թալանվածը հետ վերադարձնելու գործը: Այստեղ էր, որ առաջացավ քաղաքական ճգնաժամ: Գյումրու ավագանու մի մասը, հրաժարական տալով, ցույց տվեց, որ ինքը հրաժարվում է սպասարկել այդ օրակագը: Սա է քաղաքական պատճառը, որ Գյումրիում տեղի են ունենում արտահերթ ավագանու ընտրություններ»: |
«Հայոց աշխարհի կանայք ապրեցնող ուժ են»․ Տաթևիկ Հայրապետյան
182Երեկ, 23:24«Կահավորված կանգառասրահների փոխարեն «կահավորված» փոսեր են». Արշակ Սարգսյան
174Երեկ, 23:07«Մարտի 8-ի երկրաշարժը՝ Լոռու մարզի Գոգարան գյուղում»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
227Երեկ, 21:30Լաթաքիայում զինված բախումների հետևանքով երկու հայ է զոհվել
290Երեկ, 19:36«Փողոցով իշխանության եկածները պետք է փողոցով էլ հեռացվեն». Մարգարիտ Եսայան
257Երեկ, 18:33«Ոմանք այսօր սպասում են ծաղիկների, իսկ մենք՝ մեր անգին ծաղիկներին՝ որդիներին». անհետ կորածի մայր (տեսանյութ)
231Երեկ, 17:42