«Ադրբեջանական տեղեկատվական տիրույթը լծվել է Սյունիքի մասին ալիևյան կեղծիքների «ապացուցմանը»»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Օրեր առաջ Անկարայում Ալիևի ելույթից հետո, որտեղ նա հայտարարել հերթական անգամ կեղծել էր պատմությունը ու փաստացի տարածքային հավակնություններ առաջ քաշել ՀՀ Սյունիքի մարզի նկատմամբ։ Դրանից հետո ողջ տեղեկատվական տիրույթը, պատգամավորների և այլոց մակարդակով լծվել է Սյունիքի մասին Ալիևյան կեղծիքների «ապացուցմանը»։ Այդ արշավի մաս է կազմում նաև ադրբեջանական AZ TV հեռուստաընկերությունը, որի կիրակնօրյա գլխավոր թողարկման մեջ կրկին անդրադառնում են Սյունիքին ու մեր պետության հանդեպ ունեցած տարածքային հավակնություններին՝ վերհիշելով «պատմական անարդարությունը» և Ալիևի տարբեր ելույթներ, որտեղ նա ասում է, թե Սյունիքը «սեպ է թյուրքական աշխարհի համար»։ Այն, որ Արցախից հետո Ադրբեջանի ախորժակը ծավալվելու էր Սյունիքի ուղղությամբ ոչ մեկի համար գաղտնիք չէ, բավական է մի քիչ պատմություն իմանալ։ Բայց ներկայիս ակտիվ միտումները, հատկապես Անկարայից Ալիեւի կողմից հնչող ելույթները իսկապես անհանգստության տեղիք են տալիս։ Ըստ իս՝ AZ TV-ն արտահայտում է Ալիևի հետագա ագրեսիվ քայլերի ուղղվածությունն ու նպատակները»: Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |
«Նիկոլն անձամբ է «подключит» եղել թեմային՝ ստանձնելով Գյումրիում գլխավոր քարոզչի դերը»․ Արմեն Հովասափյան
2610:24Մանե Թանդիլյանը շարունակում է հացադուլը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
5710:06«Երկու կիսամաշ դեմքեր իրենց շրջապատներով վիճում են, թե ո՞վ է ինձ իշխանության բերել». Նիկոլ Փաշինյան
4410:00««Նոր տարի» հենակետը ծառայողներին սնունդ հասցնելու դժվարությունների պատրվակով հանձնվեց Ադրբեջանին»․ Ոսկան Սարգսյան
6609:48ՌԴ-ն և ԱՄՆ-ն Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ խորհրդակցություններ են խնդրել
9009:44Մարկ Քարնին կփոխարինի Թրյուդոյին
11009:38