Երևան`   +13 °C
Այսօր`   Երկուշաբթի, 10 մարտի, 2025 թ.

«Ձեր կինը դատավոր է, կաշառքի մասին տեղեկություն լինի, ի՞նչ կանեք»․ հարց՝ Կարեն Բատիկյանին

118
Այսօր, 16:24
«Ձեր կինը դատավոր է, կաշառքի մասին տեղեկություն լինի, ի՞նչ կանեք»․ հարց՝ Կարեն Բատիկյանին

Ընթանում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցը։ Նրանցից Կարեն Բատիկյանը, ով եղել է Կենտրոնի նախկին դատախազը, այժմ փաստաբան է, պատասխանեց հանձնաժողովի անդամների հարցերին։ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էդգար Արսենյանը հետաքրքրվեց․ «Ձեր կինը Վերաքննիչ դատարանի դատավոր է։ Ընդունենք՝ ձեր տեղակալը զեկուցում է, որ ինչ-որ վարույթով գաղտնի քննչական գործողությունների ընթացքում խոսք է գնում, որ իքս դատավորի պետք է 5000 դոլար կաշառք տան։ Այդ խոսակցությունից հետո պարզում եք՝ գործն ում մոտ է, պարզվում է՝ վարույթը ձեր կնոջ մոտ է, ինչպիսի՞ն կլինեն ձեր գործողությունները»։

Բատիկյանը պատասխանեց, որ իր կինը շատ ազնիվ է, բացառում է նման բան, բայց եթե լինի, հրաժարական կտա, և կողմ է, որպեսզի պատժեն նույնիսկ իր մերձավորին։
Հանձնաժողովի նախագահ Կարեն Թումանյանն էլ հետաքրքրվեց Բատիկյանից՝ իրավապահ մարմինների 31 տարվա աշխատանքի ընթացքում երբևէ առնչվե՞լ է կոռուպցիայի հետ, պարտադիր չէ՝ կաշառք։ Բատիկյանը չբացառեց՝ ասելով, որ առաջարկներ եղել են, սակայն չի քննարկել։