Ալավիները պաշտպանություն են խնդրել Իսրայելի կառավարությունից. #i24
![]() Սիրիայում ալավիների համայնքի ղեկավարները նամակ են ուղարկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և իսրայելցի այլ պաշտոնյաներին՝ խնդրելով «փրկել» իրենց սիրիական նոր իշխանությունների հետապնդումներից։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով i24news հեռուստաալիքին։ «Բաշար Ասադի ռեժիմի տապալումից և ալավիներով բնակեցված շրջաններում տեղի ունեցած ջարդերից հետո, մենք Իսրայելի կառավարությանը կոչ ենք անում պաշտպանություն, օգնություն և աջակցություն ցուցաբերել»,- հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ասվում է նամակում։ Համայնքի ղեկավարներն Իսրայելին կոչ են արել նաև օգտագործել զինված ուժերը՝ պաշտպանելու Սիրիայի մերձափնյա շրջանի խաղաղ բնակիչներին: Հիշեցնենք, որ անցյալ շաբաթվանից կատաղի բախումներ են տեղի ունենում սիրիական Լաթաքիա և Տարտուս նահանգներում՝ անվտանգության ուժերի և նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների միջև։ Վերջին տվյալներով՝ բախումների հետևանքով 1000-ից ավելի մարդ է զոհվել: |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
