Սիրիայում Ասադի կողմնակիցներն ապստամբել են իսլամիստների դեմ
![]() Սիրիայում ալավիների ապստամբություն է սկսվել «Հայաթ Թահրիր ալ-Շամի» իսլամիստների դեմ, որոնք զավթել են իշխանությունը։ Այս մասին մարտի 6-ի երեկոյան հայտնել է Reuters-ը։ Հաղորդվում է, որ առնվազն 13 գրոհային է սպանվել Ջաբլա շրջանում, որտեղից սերում է Ասադի ընտանիքը: Ապստամբության խթան է հանդիսացել «Հայաթ Թահրիր ալ-Շամի»-ի կողմից Լաթաքիայի գյուղերից մեկը «մաքրելու» փորձը։ Իսլամիստներն այնտեղ ռազմական դիմադրություն են ստացելև սկսել են հրետանուց գնդակոծել բնակավայրը։ Դա հանգեցրել է անկարգությունների հարևան Ջաբլի և Խմեյմիմ բնակավայրերում (վերջինս ռուսական ավիաբազան է): Բողոքի ցույցեր են սկսվել Լաթաքիա և Տարտուս քաղաքներում։ Հաղորդվում է, որ ապստամբները «Հայաթ Թահրիր ալ-Շամի»-ի զինյալներին դուրս են մղել այս բնակավայրերից՝ սպանելով նրանցից մի քանիսին։ Միաժամանակ տեղեկություններ կան, որ «Հայաթ Թահրիր ալ-Շամի»-ն արդեն համալրումներ է ուղարկել շրջան Հալեպից, Համայից և Դամասկոսից։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի և Սիրիայի նոր իշխանությունների միջև բանակցությունները Տարտուսում և Լաթաքիայում ռուսական երկու ռազմաբազաների պահպանման շուրջ ընթանում են դրական հունով։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
