«Կասկածներ ունեմ, որ մեր տանը դրված սարքը պարունակում է գաղտնալսման ֆունկցիա». Արմեն Աշոտյան
![]() «Ես վստահ չեմ, որ այն սարքավորումը, որ դրված է մեր տանը, չի համալրվել ՀՀ համապատասխան հատուկ ծառայությունների կողմից գաղտնալսող հնարավորություններով: Իմ ոտքի վրա դրված սարքի մասին չէ խոսքը, այլ այն մեծ սարքի, որը իրար է կապում»,-դատական նիստի ժամանակ նման մտահոգություն է հայտնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Աշոտյանը ընդգծել է. «Ես խորը և հիմնավոր կասկածներ ունեմ, որ մեր տանը դրված սարքը պարունակում է գաղտնալսման ֆունկցիա, որը 6 ամիս իրականացվում է իմ դեմ՝ մտնելով ոչ միայն քաղաքական առօրյա, այլ նաև անձնական դաշտ: Մենք կարող ենք կազմակերպել այդ սարքի փորձաքննություն»: Աշոտյանը առաջարկել է, որ դատարանի թույլտվությամբ ուղիղ եթերում անաչառ մասնագետները քանդեն, հերձեն այդ սարքը և տեսնեն, որ այն գաղտնալսող է: «Ես ունեմ շատ ստույգ կասկածներ»,-հավելեց Աշոտյանը: |
«Անհրաժեշտ է անհապաղ կազմակերպել սիրիահայության հայրենադարձությունը». «ՀայաՔվե»
1710:18«Գյումրիում թալան հետ բերող վարչապետը տեղյակ չի՞ Ալենի կոշիկների գներից». Սյուզի Բադոյան
10709:06Ջերմաստիճանը կբարձրանա (լուսանկար)
8109:00Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն. Ադրբեջանը կլինի դիտորդների թվում
31800:15«Starlink-ը երբեք չի փակի տերմինալներն Ուկրաինայում». Իլոն Մասկ
30700:10«Իմ թեկնածուն Վարդան Ղուկասյանն է» ասող գյումրեցի երիտասարդը ողջագուրվում է Նիկոլ Փաշինյանի հետ (տեսանյութ)
180Երեկ, 23:24