Հյուսիսային ծովում բախվել են լցանավն ու բեռնանավը
![]() Առնվազն 32 մարդ տուժել է Հյուսիսային ծովում՝ Մեծ Բրիտանիայի ափերի մոտ լցանավի և բեռնատար նավի բախման հետևանքով։ Այս մասին հաղորդում է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով նավահանգստի ներկայացուցիչներին, որտեղ տեղափոխվել են այրվող նավերի անձնակազմի անդամները։ «Ընդհանուր առմամբ 32 տուժած տեղափոխվել է նավահանգիստ, որտեղ շտապօգնության մեքենաները սպասում էին նրանց Արքայադուստր Դիանայի հիվանդանոց տեղափոխելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ մարդկանց բերման են ենթարկել երեք նավով։ Նրանց վնասվածքների լրջության մասին դեռ տեղեկություններ չկան։ Նաև տեղեկություններ չկան ԱՄՆ-ի դրոշով նավթատար Stena Immaculate նավի և պորտուգալական դրոշով Solong կոնտեյներային նավի մասին: BBC-ն պարզաբանում է, որ Stena Immaculate նավի անձնակազմի բոլոր անդամները փրկվել են։ Լցանավը, ըստ Sky News-ի, կարող էր օգտագործվել Մեծ Բրիտանիայում ամերիկյան ռազմակայաններ վառելիք հասցնելու համար։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
