Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն. Ադրբեջանը կլինի դիտորդների թվում
![]() Օմանի ծոցի ջրերում մեկնարկում են Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի համատեղ զորավարժությունները, որոնք կոչվում են «Ծովային անվտանգության գոտի 2025»: Բացման արարողությունը տեղի է ունեցել Իրանի Չաբահար նավահանգստում։ Ռուսաստանից զորավարժություններին կմասնակցեն «Ռեզկի», «Ալդար Ցիդենժապով» կորվետները և Խաղաղօվկիանոսյան նավատորմի «Պեչենգա» միջին ծովային լցանավը, հայտնում է ՊՆ-ն։ Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում մի քանի օրվա ընթացքում անձնակազմը կզբաղվի գրավված նավերի ազատման, ծովում որոնողական և փրկարարական աշխատանքներով, ստորջրյա հաղորդակցությունների պաշտպանության, ինչպես նաև ծովային և օդային թիրախների վրա հրետանային կրակի կիրառման առաջադրանքներով: Իրանը զորավարժություններին կուղարկի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմանավեր և ծովային հետևակայիններ, հաղորդում է Tasnim գործակալությունը։ Թեհրանն ընդգծել է, որ զորավարժությունների նպատակը «տարածաշրջանում անվտանգության ամրապնդումն է և մասնակից երկրների միջև բազմակողմ համագործակցության ընդլայնումը»: Ի թիվս այլնի, զինվորականները նախատեսում են մշակել միջազգային ծովային առևտուրը պաշտպանելու և ծովահենության և ահաբեկչության դեմ պայքարի ծրագրեր: Իր հերթին Չինաստանի պաշտպանության նախարարությունը նշել է, որ զորավարժություններին կուղարկեն «Բաոտու» կործանիչը և «Գաոյու լիճ» ինտեգրված մատակարարման նավը։ Գերատեսչության տվյալներով՝ զորավարժությունները նպատակ ունեն խորացնելու «փոխվստահությունը» և «պրագմատիկ համագործակցությունը» ռազմական ոլորտում։ Ընդհանուր առմամբ, վարժանքներին կմասնակցեն շուրջ 15 նավ, օժանդակ նավեր և մարտական նավակներ, ինչպես նաև ռազմածովային ավիացիայի ուղղաթիռներ։ Որպես դիտորդներ՝ կմասնակցեն Ադրբեջանը, Իրաքը, Ղազախստանը, Կատարը, Օմանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Պակիստանը, Շրի Լանկան և ՀԱՀ-ը։ «Ծովային անվտանգության գոտի 2025» զորավարժությունները Իրանի հովանու ներքո անցկացվում են արդեն յոթերորդ անգամ։ Դրանք առաջին անգամ անցկացվել են Արաբական ծովում 2018 թվականին։ Զորավարժությունները տեղի կունենան մարտի 12-ին Սաուդյան Արաբիայում նախատեսված ամերիկա-ուկրաինական բանակցությունների ֆոնին։ Ամերիկյան պատվիրակության կազմում կլինեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Վալցը։ Ուկրաինայից հանդիպմանը ներկա կլինեն նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, նրա տեղակալ Պավլո Պալիսան, արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Անդրեյ Սիբիհան և Ռուստեմ Ումերովը։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
