Երևան`   +11 °C
Այսօր`   Երկուշաբթի, 10 մարտի, 2025 թ.

«Փաստ չէ՝ ադմինիստրատիվ ինչ լծակներ կկիրառեն, որ Երևանի նման Գյումրիում էլ «կրեն»»․ Աննա Կոստանյան

100
Այսօր, 17:18
«Փաստ չէ՝ ադմինիստրատիվ ինչ լծակներ կկիրառեն, որ Երևանի նման Գյումրիում էլ «կրեն»»․ Աննա Կոստանյան

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե վարչապետի աթոռն զվաղեցնողը բանուգործ թողել, հասել է Գյումրի, ուրեմն Ռուբեն Մխիթարյանի նախընտրական քարոզարշավը լավ է ընթանում։ Շատ ստանդարտ, պարզ մեխանիզմ, որը գործեց նաև Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավին. Ավինյանն աջակցության կարիք ուներ, նիկոլը եկավ, ամեն ինչ «տեղը գցեց», ու բացարձակ էական չի, որ քաղաքացիների աննախադեպ ցածր մասնակցություն եղավ ընտրությանը և աննախադեպ ցածր քվեներով էլ հարաբերական մեծամասնություն ձևավորվեց քաղաքապետարանում։
Հիմա նույնը Գյումրիում. «մեր Սարիկին» աջակցության եկավ վարչապետը, որ պարտություն կրելու շանսերը հնարավորինս կրճատի։ Բայց դե փաստ չէ, թե ինչ ադմինիստրատիվ լծակներ կկիրառեն, որ էստեղ էլ «կրեն»։ Սպասենք, տեսնենք...
Շա՜տ հետաքրքիր են «նիկոլի» կազմակերպած ընտրական գործընթացները ու շա՜տ հետաքրքիր է դրանց հետևելը՝ հասկանալու, թե մինչև ուր է հասնելու իշխանությունը ատամներով պահելու սրանց մղումը»։

Աղբյուրը`   Աննա Կոստանյան