Երևան`   +14 °C
Այսօր`   Երկուշաբթի, 10 մարտի, 2025 թ.

««Նոր տարի» հենակետը ծառայողներին սնունդ հասցնելու դժվարությունների պատրվակով հանձնվեց Ադրբեջանին»․ Ոսկան Սարգսյան

137
Այսօր, 09:48
««Նոր տարի» հենակետը ծառայողներին սնունդ հասցնելու դժվարությունների պատրվակով հանձնվեց Ադրբեջանին»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Նոր տարի» հենակետը սահմանազատմամբ մնում էր Հայաստանի տարածքում, սակայն հանձնվել է Ադրբեջանին։
2024 թվականին սահմանազատման անվան տակ Ադրբեջանին հանձնվեցին Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան, Բաղանիս գյուղերի սահմանամերձ տարածքներում գտնվող, 30 տարի ամրացված պաշտպանական դիրքեր։ Սահմանազատման գործընթացով «Նոր տարի» հենակետը մնում էր Հայաստանի տարածքում, ծառայելու էր Հայաստանի պաշտպանությանը։ Սակայն այդ հենակետում ծառայողներին սնունդ հասցնելու դժվարությունների պատրվակով, իրականում Հայաստանի իշխանության և զինվորական հրամանատարության անպատասխանատվության հետևանքով, այդ հենակետը հանձնվեց Ադրբեջանին, այդ մարտական դիրքում ծածանվում է Ադրբեջանի դրոշը։ Բարձր դիրք ունեցող այդ հենակետը վերահսկում է Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհով երթևեկությունը»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան