«Հորդանանը, Իրաքը, Լիբանանը և Թուրքիան Սիրիայի հետ համատեղ կպայքարեն ԻՊ-ի դեմ»․ Սաֆադի
![]() Հորդանանը, Իրաքը, Լիբանանը և Թուրքիան Սիրիայի հետ միասին պայմանավորվել են «Իսլամական պետության» դեմ գործողություն իրականացնելու շուրջ»,- ասել է Հորդանանի ԱԳ նախարար Այման աս-Սաֆադին՝ Ամմանում կայացած ասուլիսի ժամանակ: Աս-Սաֆադին նշել է, որ հանդիպման նպատակը «Սիրիայում եղբայրներին աջակցելն է՝ հանուն կայունության և ահաբեկչության դեմ հաղթանակի»: Նրա խոսքով՝ մեկ պետության անկայունությունը հանգեցնում է ողջ տարածաշրջանի անկայունությանը։ «Մենք աջակցում ենք Սիրիային՝ վերականգնմանն ուղղված իր ջանքերում և դեմ ենք նրա անվտանգությունն ու կայունությունը ապակայունացնելու ցանկացած փորձի»,- ասել է Հորդանանի արտգործնախարարը։ «Մենք շարունակում ենք պայքարել ԴԱԻՇ-ի դեմ, և մեր հանդիպման ժամանակ մշակվել է ծրագիր, որը ներառում է ահաբեկչության դեմ պայքարի համատեղ օպերատիվ շտաբի ստեղծումը»,- հավելել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Սիրիայի արտգործնախարար Ասադ Հասան ալ-Շիբանին հայտարարել է, որ հանրապետության նոր իշխանությունները պաշտպանում են բոլոր բնակիչներին և թույլ չեն տա խտրականություն կամ անցյալի ողբերգությունների կրկնություն։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
