«Հայկական կողմը չի արձագանքում Վերա Աղասյանի դին փոխանցելու հարցին»․ Հասանով
![]() Հայկական կողմը չի արձագանքում Վերա Աղասյանի դին տեղափոխելու հարցին, ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆաթ Հասանովը։ «Անցյալ տարվա հոկտեմբերի 20-ին Խանքենդի (Ստեփանակերտ-խմբ․) քաղաքում հիվանդության պատճառով մահացած 1954 թվականին ծնված Վերա Աղասյանի զավակները ԿԽՄԿ-ի միջոցով տեղեկացվել են նրա մահվան մասին, կատարվել են անհրաժեշտ փաստաթղթային ընթացակարգերը՝ կնոջ դին տեղափոխելու համար, և անգամ ընթացիկ տարվա փետրվարին հարցն ուղղակիորեն ներկայացվել է հայկական կողմի ուշադրությանը։ Սակայն հայկական կողմը գրեթե 5 ամիս է՝ ոչ մի կերպ չի արձագանքում»,- հայտնել է Հասանովը։ Հիշեցնենք, որ Աղասյանը մահացել էր անցյալ տարվա հոկտեմբերի 23-ին։ Նշանակված դատաբժշկական փորձաքննության տվյալներով, ըստ ադրբեջանցիների, 70-ամյա կնոջ մահվան պատճառ էր դարձել սիրտ-թոքային սուր անբավարարությունը։ Ըստ Բաքվի, ԿԽՄԿ-ի ադրբեջանական պատվիրակությանը խնդրել են տեղի ունեցածի մասին տեղյակ պահել Աղասյանի ընտանիքի անդամներին ու Հայաստանի պետական մարմիններին։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
