Երևան`   +13 °C
Այսօր`   Երկուշաբթի, 10 մարտի, 2025 թ.

«Կրկին հին կտերն է փորձում կերցնել»․ Տիգրան Պետրոսյան

108
Այսօր, 11:36
«Կրկին հին կտերն է փորձում կերցնել»․ Տիգրան Պետրոսյան

Արցախի հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «7 տարի է, ինչ իշխանություն է, մինչև հիմա էն նույն հին ձայնագրությունն է միացնում՝ բա թալան, թալան…
7 տարի իշխանություն է, մեխն էլ ձեռքը, չագուճն էլ՝ հետ բերեր։ Թալանչիներին պատժելու խոստումով եկավ իշխանության, իր նշած թալանչիների հետ մինչև հիմա նստած են ԱԺ-ում, հիմա եկել՝ կրկին հին կտերն է փորձում կերցնի…Նիկոլը հոգեվարքի մեջ է»։

Հիշեցնենք՝ երեկ Գյումրիում իր կուսակիցների հետ կազմակերպած գալա-միջոցառման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե նրանք, ովքեր արդեն ինքնահայտարարագրվել են Գյումրիի ընտրություններին մասնակցելու, դուրս են եկել՝ իրենց թալանածը պաշտպանելու վերջին մարտին ու ճակատամարտին: «Գյումրիի ընտրություններին «մասնակցում է» 300-350 միլիոն դոլարի՝ ապօրինի ձեռք բերված գույք, որը սպասվում է ՀՀ-ին ի սեփականություն վերադարձվելու: Հայտնի է՝ ումն են այդ գույքերը. դրանք Միշիկի, դրանք Վարդանիկի, դրանք Ռոբիկի և դրանք Սերժիկի գույքերն են»,- ասել էր Փաշինյանը:

Աղբյուրը`   Տիգրան Պետրոսյան