«Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-Ռուսաստան առանձին հանդիպում չի լինի»․ Զախարովա
![]() Այս շաբաթ Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլ նախատեսված չէ, իսկ ամերիկյան կողմից համապատասխան տեղեկություն չի ստացվել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ CNN-ը հաղորդել էր, որ ԱՄՆ ներկայացուցիչներն այս շաբաթ Սաուդյան Արաբիայում առանձին հանդիպումներ կունենան և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի պատվիրակությունների հետ։ Ավելի վաղ հաղորդվել էր ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև մարտի 11-ին կայանալիք հանդիպման մասին։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները հանդիպել էին փետրվարի 18-ին՝ Էր Ռիադում։ Դա երկու երկրների ներկայացուցիչների միջև առաջին լայնածավալ բանակցություններն էին վերջին մի քանի տարիների ընթացքում։ Էր Ռիադում Ռուսաստանը ներկայացնում էին նախագահի օգնական Յուրի Ուշակովը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։ Հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, քննարկվել էին ուկրաինական հակամարտության կարգավորումը, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
