Ուկրաինան և ԱՄՆ-ն հաջորդ շաբաթ բանակցություններ կանցկացնեն Սաուդյան Արաբիայում
![]() Ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունները բանակցություններ կանցկացնեն Սաուդյան Արաբիայում, հայտնել է Fox News-ը։ Հանդիպմանը ԱՄՆ-ն կներկայացնեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքի հարցերով բանագնաց Սթիվ Ուիթկոֆը։ Ուկրաինայից բանակցություններին կմասնակցի Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։ «Ռուբիոն, Ուիթկոֆը և Ուոլլցը երեքշաբթի կմեկնեն Էր Ռիադ՝ հանդիպելու ուկրաինացիների, մասնավորապես, նախագահի աշխատակազմի ղեկավար՝ Երմակի հետ»,- մանրամասնել է լրատվամիջոցը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X-ում հաստատել է, որ ուկրաինական և ամերիկյան թիմերը վերսկսել են աշխատանքը և հայտարարել հաջորդ շաբաթ «բովանդակալից հանդիպման» մասին։ Ավելի վաղ Մերձավոր Արևելքի հարցերով բանագնաց Սթիվ Ուիթկոֆը հայտնել էր, որ Էր Ռիադում ԱՄՆ-ն և Ուկրաինան կքննարկեն վեցամսյա զինադադար հաստատելու հարցը։ Հիշեցնենք, որ Փետրվարի 18-ին Էր-Ռիադում տեղի են ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև՝ երկար ժամանակից ի վեր առաջին բարձր մակարդակի բանակցությունները։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
