Երևան`   +14 °C
Այսօր`   Երկուշաբթի, 10 մարտի, 2025 թ.

«Միայն «ԱՆԻՖ»-ի վնասը հատուցելու համար Նիկոլը պիտի Ավինյանի հորից 301 օր անընդմեջ խլի մեկական 2010թ. Range Rover»․ Վազգեն Սաղաթելյան

129
Այսօր, 11:06
«Միայն «ԱՆԻՖ»-ի վնասը հատուցելու համար Նիկոլը պիտի Ավինյանի հորից 301 օր անընդմեջ խլի մեկական 2010թ. Range Rover»․ Վազգեն Սաղաթելյան

«Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հանրայինի «Լուրերի» կիրակնօրյա թողարկման 56 րոպեից 26-ը Նիկոլի ընտրարշավային այցն է Գյումրի, որտեղ փնթին պատմում ա «յաշիկ առ յաշիկ» թալանվածը հետ բերելու մտադրության մասին, հավանաբար մոռանալով, որ արդեն 7 տարի է, ինչ ինքն իշխանության է ու որ 7 տարում 12000 դոլարանոց մեկ Ռենջ Ռովերը էդքան էլ լավ ցուցանիշ չէ:
27-րդ րոպեից Հանրայինը մի փոքր շեղում է մեզ նվազ կարևոր՝ Զելենսկի-Թրամփ-Եվրոպա թեմաներով ու 47-րդ րոպեից հետ բերում դեպի «թալան», որով ժամանակ չկար զբաղվելու էս 7 տարի ա ու հենց էս տարի պիտի սկսենք: Այստեղ պատմում են ԶՊՄԿ-ի մասին, Միքայել Մինասյանի, Կարեն Վանեցյանի, Պոլոսկովի, այլ մարդկանց, վերջում էլ թե բա. «Այժմ ԶՊՄԿ բաժնետոմսերի 21%-ը պատկանում է պետությանը»: Հիշեցնեմ, որ ԶՊՄԿ-ի՝ պետության բաժինը տրամադրվել էր «ԱՆԻՖ» հիմնադրամին, որի շուրջ կան տասնյակ դեռևս չբացահայտված կոռուպցիոն սկանդալներ: Վերջին օրերին միայն մեկի մասին պատմեց ՀԵՏՔ-ը, ինչից իմացանք, որ «ԱՆԻՖ»-ը 8 օր առաջ հիմնադրված օֆշորային ընկերությանն է փոխանցել 1,5 մլրդ դրամ, իսկ այդ հաջողակ նորաստեղծ բիզնեսի հիմնադիրն է Ավինյանի կնոջ ընկերուհին:
Միայն այս մեկ առերևույթ կոռուպցիոն գործարքից պետությանը հասցված վնասը հատուցելու համար Նիկոլը պիտի Ավինյանի հորից 301 օր անընդմեջ խլի մեկական 2010 թվականի Range Rover մակնիշի ավտոմեքենա»: