Երևան`   +14 °C
Այսօր`   Երկուշաբթի, 10 մարտի, 2025 թ.

«Հեղուկ գազը մի բնակավայրում 90 դրամ է, մեկ այլ տեղ՝ 190»․ Գառնիկ Դանիելյան

103
Այսօր, 14:12
«Հեղուկ գազը մի բնակավայրում 90 դրամ է, մեկ այլ տեղ՝ 190»․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անհասկանալի իրավիճակ է հեղուկ գազի շուկայում․ մի բնակավայրում 90 դրամ է, մեկ այլ տեղում՝ 190 դրամ։
Մայրաքաղաքում էլ հեղուկ գազի արժեքը 1 ամսվա ընթացքում 120-ից դարձել է 190 դրամ։
Այդպես էլ հասկանալի չէ՝ ինչո՞ւ է վերջին տարիներին հեղուկ գազի արժեքն այսքան տատանվում։ Դեմպի՞նգն է պատճառը, ներմուծման արժեքի տատանումնե՞րը, որոշ տնտեսավորողների կողմից կամայական արժեքի սահմանո՞ւմը։ Այս հարցերի պատասխանը պարտավոր է տալ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։
Խնդիրն առկա է ամիսներ շարունակ, այս մասին բարձրաձայնել ենք բազմիցս։ Այսօր էլ կապ հաստատեցինք ՄՊՀ-ի հետ՝ հասկանալու արժեքի տատանման պատճառները։
Մեզ հայտնեցին, որ հեղուկ գազի շուկան խիստ մրցակցային է, ներմուծումներ են իրականացնում շուրջ 80 տնտեսավարող սուբյեկտ, և քանի որ շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ, իրենք խնդրին միջամտելու իրավունք չունեն։ Իսկ ինչ վերաբերում է որոշ գազալցակայանների կողմից շուկայականից ցածր արժեքի սահմանմանը, դա կարող է լինել մարքեթինգային քայլ՝ տվյալ ժամանակահատվածում ավելի շատ սպառողներ ունենալու նպատակով։
Այդուհանդերձ, կարծում եմ, որ ՄՊՀ-ն պարտավոր է իրականացնել ուսումնասիրություն՝ ներկայացնելով այն պատճառները, որոնք նման իրավիճակի են հանգեցրել։
Աբսուրդ է, որ 30 կմ անցնելուց հետո ականատես ես լինում հեղուկ գազի գնի այսպիսի ակնառու և անտրամաբանական տարբերության։
Ստացվում է, որ պատկան մարմինների անտարբերության և անգործության հետևանքով տուժում է կրկին ՀՀ քաղաքացին՝ չիմանալով ինչպես դիմակայել հերթական թանկացման պայմաններում»։

Աղբյուրը`   Գառնիկ Դանիելյան