Երևան`   +14 °C
Այսօր`   Երկուշաբթի, 10 մարտի, 2025 թ.

«Ստի պոետն ու իրականությունը մտել են փոխբացասող հարաբերությունների մեջ»․ Վահագն Սարոյան

111
Այսօր, 14:30
«Ստի պոետն ու իրականությունը մտել են փոխբացասող հարաբերությունների մեջ»․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Զարմանալի է, տեսնես Գյումրիում կա՞ն մարդիկ, որոնք որ դեռ հավատում են «թալան հետ բերել», «հատիկ-հատիկ» մանիպուլյացիաներին:
Հիշո՞ւմ եք, ընդդիմադիր Նիկոլին, երբ ասում էր, «ժողովուրդ դուք վատ եք ապրում, որովհետև ձեզ թալանում են», «թոշակը չի բարձրանում, ավելին՝ չի հերիքում ապրելու համար, որովհետև թալանում են ձեզ» ու նման շատ մտավարժանքներ: Նաև չի մոռացվում այն, որ իշխանության եկել է «թալանի» ու դրա հետ բերելու դիսկուրսով:
Այս տրամաբանության մեջ այսօր ժողովուրդը շատ վատ է ապրում, եթե կուզեք, սոցիալապես շնչահեղձ է լինում, քանի որ այսօրվա իրավիճակի անունը ոչ թե թալան է, այլ ԱԼԱՆ ԹԱԼԱՆ, ունեզրկում՝ ապագայում չվերականգնվելու հեռանկարով: Քանի որ, հարկերը բարձրանում են, բոլոր տեսակի վարձավճարները բարձրանում են, համատարած գնաճ է, իսկ դրան դիմադրելու ոչ մի տեսակի իմունիտետ չունի քաղաքացին, որովհետև թոշակը չի բարձրանում, աշխատավարձը չի բարձրանում տնտեսապես անկայուն ծանր վիճակ է:
Այլ կերպ ասած Գյումրիում և Գյումրիով իշխանություն պահելու համար ստի պոետն ու իրականությունը մտել են փոխբացասող հարաբերությունների մեջ»:

Աղբյուրը`   Վահագն Սարոյան