Վենսի զարմիկը կռվում էր Ուկրաինայում․ #LeFigaro
![]() ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի զարմիկ Նեյթը երկուսուկես տարի կռվել է Ուկրաինայի զինված ուժերում, հայտնում է Le Figaro-ն։ «Թեխասցի Նեյթն Ուկրաինայում անցկացրել է երեք տարի, որից երկուսուկեսը՝ ամենաարյունալի մարտերում, այդ թվում՝ Կուպյանսկի, Բախմուտի, Ավդիևկայի և Պոկրովսկի համար մղվող մարտերում»,- ասվում է հոդվածում։ Ըստ աղբյուրի՝ Նեյթը և Ջեյ Դին ունեն նույն տատիկն ու պապիկը։ Ջ.Դ. Վենսի մայրը՝ Բեվերլին, Նեյթի հորաքույրն է։ Եղբայրները հաճախ էին արձակուրդները միասին անցկացնում։ 2022 թվականի մարտին Նեյթը մեկնել է Լվով։ Նույն թվականի հունիսին նա վերադարձել է ԱՄՆ, հետո կրկին մեկնել Դոնբաս։ «Նեյթը միացել է ուկրաինական Honor ազգայնական խմբին, որն արդեն առաջնագծում էր 2014 թվականին Մայդանի հեղափոխության ժամանակ»,- գրում է թերթը՝ հավելելով, որ Նեյթ Վենսը նաև մասնակցում էր նորակոչիկների պատրաստությանը։ «Նա հուսահատված է զարմիկի դիրքորոշումից»,- ասվում է հոդվածում։ «Ես հիասթափված էի։ Հարազատ զարմիկդ առաջնագծում էր։ Ես կարող էի նրան պատմել ճշմարտությունը՝ առանց պաճուճանքների, առանց անձնական շահի։ Բայց նա երբեք չի փորձել ավելին իմանալ»,- Նեյթի խոսքերն է մեջբերում թերթը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
