Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 06 մարտի, 2025 թ.

«Չլինի՞ մեր երեխեքը ձեզ մոտ են գերի եղել, խփել եք արդեն». Արսեն Ղուկասյան

248
Այսօր, 01:18
«Չլինի՞ մեր երեխեքը ձեզ մոտ են գերի եղել, խփել եք արդեն». Արսեն Ղուկասյան

44-օրյա պատերազմում անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձավ Ադրբեջանի դեմ միջազգային դատարաններում Հայաստանի՝ 80-ից ավելի հայցերի հետկանչի թեմային:

«Կիրակոսյան Եղիշեն իր ամբողջ թիմով գործից դուրս է եկել: Պատճառն այն է, որ Հայաստանը պետք է հրաժարվի ադրբեջանի դեմ հայցերից: Սա նշանակում է, որ մեր երեխաների անհետ կորչելու համար պահանջ էլ չունե՞նք: Մեր երեխեքին էլ մեզ չե՞ն տալու: Բա դուք էսքան ժամանակ ասում էիք՝ մեր երեխեքը Ադրբեջանում են, հետո Նիկոլ Փաշինյանը ծնողներին ասել էր՝ Ալիևը երդում է կերել, որ ուրիշ գերի չունի, բացի ցույց տվածներից: Բա ո՞ւր են երեխեքը: Անդրանիկ Քոչարյան կոչեցյալ, սրանից հետո մեր երեխեքի անունները տալուց անցյալով չխոսես: Ով իմ երեխու դիակը չտեսած նրան կթաղի, նրա տունուտեղը կթաղեմ: Էն Ալենն ասում ա՝ գերի ըլնեմ, ընձի խփեք: Չլինի՞ մեր երեխեքը ձեզ մոտ են գերի եղել, խփել եք արդեն:

Ծնողներ, հասկացեք, վաղը ձեզ ասելու են՝ երեխա չեք էլ ունեցել, էս մարդիկ ասում են՝ հայցերը հետ կանչեք, ձեր գլխներին էլ փափուկ բարձ են դնում: 173 անհետ կորած զինծառայող կա, 21 քաղաքացիական անձ, 23 հոգի հաստատված գերի, 80 մարմին և մասունք, որ ԴՆԹ համընկնում ունեն ու հարազատները տարբեր պատճառներով չեն տանում: Էդքանդ ելեք, հավաքվեք մի տեղ ու ձեր երեխաներին տեր եղեք: Ով իրա բալին մոռանա, ուրանա, ես նրա ....»,- զայրացած ասաց Ղուկասյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Աղբյուրը`   Արսեն Ղուկասյան