Անհետ կորածների հարազատներն ԱԺ-ում հանդիպել են Անդրանիկ Քոչարյանի հետ
![]() Անհետ կորածների ծնողներից մի քանիստ հանդիպել են ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։ Տեղեկությունը «24Նյուզ»-ին են հայտնել անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատը՝ Արսեն Ղուկասյանը։ Վերջինս նշեց, որ անձամբ ինքը հրաժարվել է հանդիպումից, քանի որ այդ հանդիպումը տեխնիկական բնույթի է։ «Գնացել են ճշտելու, թե երբ է նախնական լսումների օրը լինելու, գլոբալ հարցեր չեն քննարկելու»,- ասաց Ղուկասյանը։ Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները փակել էին Բաղրամյան պողոտան, պահանջելով՝ Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպում, քանի որ վերջինս հայտարարել էր՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովն ավարտել է աշխատանքները։ Ծնողներն էլ պնդում էին՝ եթե ավարտել է աշխատանքները, ապա Քոչարյանը պետք է պատասխանի իրենց հարցերին և հայտնի՝ ո՞րտեղ են իրենց երեխաները։ |
«Արցախը կորցնելու համար բոլորս ենք մեղավոր»․ Ռազմիկ Թևոնյան (տեսանյութ)
4010:24ՊՆ-ում կրիզիս է. Պապիկյանը դիմում է նախկիններին․ «Հրապարակ»
10009:18Ի՞նչ կապ ունի Հովիկ Աղազարյանը մեկ օրում հայտնի դարձած նախկին երգչի հետ․ «Հրապարակ»
10009:12Բացահայտվել է գործակալ, որը ինֆորմացիաներ է տվել նաև «Դոգ»-ին․ «Ժողովուրդ»
12109:06Երևանի քաղաքապետարանում ձերբակալություններից հետո իրավիճակը լարված է․ «Ժողովուրդ»
8808:54Սպասվում է առանց տեղումների եղանակ
9208:06