Ի՞նչ կապ ունի Հովիկ Աղազարյանը մեկ օրում հայտնի դարձած նախկին երգչի հետ․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ համացանցի հիթ դարձած Գյումրու քաղաքապետի թեկնածու Արտյոմ Թումանյանը չնայած չի գաղտնազերծում, թե որ ուժի ցուցակն է գլխավորելու, սակայն, մեր տեղեկություններով, նրան առաջադրել են ՔՊ-ից վերջերս վտարված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը։ Բայց քանի որ նրանց հիմնադրած ՄԱՍԿ-ը դեռ չի գրանցվել, ուստի Թումանյանի առաջադրումը ստիպված են եղել իրականացնել Մովսես Շահվերդյանի ՀԱՍԿ–ով՝ Սոցիալիստական կուսակցությամբ։ Մեզ ասացին, որ Շահվերդյանն ու Աղազարյանը վաղեմի ընկերներ են։ Իսկ թեկնածուի՝ Թումանյանի տեսանյութը մեմ է դարձել համացանցում՝ նա Գյումրու հրապարակում ֆայտոնի վրա խրոխտ կանգնած շրջում է, ռոմանտիկ մեղեդու տակ իր մասին պաթետիկ խոսքի հնչողության ներքո։ Նա ՔՊ-ի երբեմնի մոլի աջակիցներից է, Ազգային անվտանգային վերահսկողական կոմիտեի նախագահ, նախկին երգիչ։ Իշխանափոխությունից ի վեր՝ 7 տարի շարունակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ջերմորեն սատարել, ի պաշտպանություն վարչապետի՝ Գյումրու Վարդանանց հրապարակում 2019թ․ փետրվարին հանրահավաք է կազմակերպել և այդ նույն ժամանակահատվածում Վազգեն Մանուկյանի ու դաշնակցականների մուտքն արգելել է Գյումրի։ Արտյոմ Թումանյանի և ՔՊ-ի միջև սև կատու է անցել Գյումրու փրայմերիզի ժամանակ, երբ նա իր թեկնածությունն առաջադրելու ցանկություն է ունեցել, սակայն Փաշինյանը դեմ է եղել նրա թեկնածությանը և թույլ չի տվել, որ մասնակցի։ Ըստ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի, Արտյոմ Թումանյանը նաև դատարանում մահացած Արմեն Գրիգորյանի դեմ բողոքած անձն է, որի դեմ քրգործի հարուցմանն է մասնակցել»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |
«Արցախը կորցնելու համար բոլորս ենք մեղավոր»․ Ռազմիկ Թևոնյան (տեսանյութ)
4010:24ՊՆ-ում կրիզիս է. Պապիկյանը դիմում է նախկիններին․ «Հրապարակ»
10009:18Ի՞նչ կապ ունի Հովիկ Աղազարյանը մեկ օրում հայտնի դարձած նախկին երգչի հետ․ «Հրապարակ»
10009:12Բացահայտվել է գործակալ, որը ինֆորմացիաներ է տվել նաև «Դոգ»-ին․ «Ժողովուրդ»
12109:06Երևանի քաղաքապետարանում ձերբակալություններից հետո իրավիճակը լարված է․ «Ժողովուրդ»
8808:54Սպասվում է առանց տեղումների եղանակ
9208:06