Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 06 մարտի, 2025 թ.

«Ինչքան փորձեք հերոսացնել գերի հանձնված ղեկավարներին, այնքան քիչ մարդ է հավաքվելու». Տիգրան Պետրոսյան

209
Այսօր, 02:12
«Ինչքան փորձեք հերոսացնել գերի հանձնված ղեկավարներին, այնքան քիչ մարդ է հավաքվելու». Տիգրան Պետրոսյան

Արցախի հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե Ռուբենը, Բակոն կամ Արայիկը լինեին Երևանում ու հավաք հայտարարեին՝ գերեվարված հայերի վերադարձի կապակցությամբ, ապա, համոզված եմ, հազարավոր մարդիկ դուրս կգային։
Այստեղից պարզ ու տրամաբանական եզրակացություն կարելի է անել՝ այն ամբոխը, ով ծափահարում ու փառաբանում էր Բակոյին, Արայիկին, Ռուբենին, իրականում նրանց չէին ծափահարում… Մտածեք սրա մասին։
Ազնիվ խոսք, այն մարդիկ, ովքեր մինչ հիմա մնացել են բակոյական, արայիկական, ռուբենական, ավելի են հարգանքի արժանի, քան մնացած թռածները։
Մեկ խորհուրդ՝ եթե հավաք եք կազմակերպում, կազմակերպեք «Сомоса, может быть, и сукин сын, но это наш сукин сын» տրամաբանությամբ, ինչքան փորձեք հերոսացնել գերի հանձնված ղեկավարներին, այնքան քիչ մարդ է հավաքվելու։
P.S. Մարդիկ գալիս էին հավաքին, բայց տեսնելով, թե ոնց են որոշներին փառաբանում ու հերոսացնում՝ կեսից հետ դարձան»։

Աղբյուրը`   Տիգրան Պետրոսյան