Երևան`   +9 °C
Այսօր`   Հինգշաբթի, 06 մարտի, 2025 թ.

«Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի նախագահության շրջանի բնական ծնունդն է». Անդրանիկ Թևանյան

132
Այսօր, 10:00
«Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի նախագահության շրջանի բնական ծնունդն է». Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի նախագահության շրջանի բնական ծնունդն է
Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը գաղափարական առումով նույն դաշտում են գտնվում. «Ֆուտբոլային դիվանագիտությունից» մինչև եվրաասոցիացիա, մեկ օլիգարխի տնտեսություն կառուցելուց մինչև հակառուսական քաղաքականություն, փոքր բիզնեսի դեմ արվող քայլերից մինչև գեբելսյան քարոզչամեքենայի կիրառում:
Տարբերությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, ի համեմատ Սերժ Սարգսյանի, գռեհիկ ու գեղցիական ձևերով է կյանքի կոչում Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության նախորդների կուրսը՝ մտնելով ակնհայտ դավաճանական տիրույթ:
Ըստ այդմ՝ եթե փորձ է արվում ղեկավարների անուններով կոչել վարվող քաղաքականությունը, ապա մենք գործ ունենք ժառանգականության պահպանման հետ՝ նիկոլասերժական կոդերի շրջանակներում»:

Աղբյուրը`   Անդրանիկ Թևանյան