Հայ գերիների խոշտանգումների հանգամանքը դժգոհություն է առաջացրել ԵԽ պատգամավորների շրջանում
![]() Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների կտտանքների ու խոշտանգումների ենթարկվելու հանգամանքն ու դրա վերաբերյալ միջազգային կառույցների ահազանգերը խիստ մտահոգություն ու դժգոհություն են առաջացրել նաև Եվրոպական խորհրդարանի պատգամավորների շրջանում։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի ունեցած տեղեկություններով այս օրերին քննարկումներ են տեղի ունենում, թե հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանի՝ Ստրասբուրգում կայանալիք լիագումար նիստում ԵԽ պատգամավորների այս վրդովմունքն արձագանքի ի՞նչ ձև պետք է ստանա։ Չի բացառվում հարցի վերաբերյալ հրատապ դեբատների անցկացումն ու բանաձևի ընդունումը։ Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերու առկայությունը: Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Կեղծ մեղադրանքներ են առաջադրվել նաև Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին, Դավիթ Ալահվերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին։ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ քրեական գործն անջատվել է մյուսների գործից, դատաքննությունն անցկացվել է առանձին։
|
«Եթե Ադրբեջանում փակվի ԿԽՄԿ գրասենյանը՝ Ադրբեջանն անցնելու է ավելի բիրտ խոշտանգումների». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
1316:42Զելենսկին ժամանել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ գագաթնաժողովին (տեսանյութ)
4016:38«ԱՄՆ-ում ապաստանած ուկրաինացիները կզրկվեն ժամանակավոր իրավական կարգավիճակից»․ #Reuters
5816:32«Ադրբեջանցի պատգամավորը սպառնում է, թե Հայաստանը կարող է քարտեզից վերանա»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
4916:24«ԵՄ-ն ցանկանում է խաղաղություն՝ ուժի միջոցով»․ Ֆոն դեր Լայեն
8716:21«ՌԴ-ի և Բելառուսի սահմանին ՆԱՏՕ-ի ներկայությունը պետք է ընդլայնվի»․ Տուսկ
8816:08