Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 06 մարտի, 2025 թ.

«Հայ գերիներին խոշտանգումներով տանում են մահվան». Ժաննա Ալեքսանյան

132
Այսօր, 14:18
«Հայ գերիներին խոշտանգումներով տանում են մահվան». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իշխանությունների «չենք խոսում, որ չվնասենք» հայտարարություններն այս իրավիճակում կեղծ են և դեռ օգնելու շանս կա, ինչը չեն անում։ Իսկ «թող չհանձնվեր, չգերեվարվեր, չհավատային ռուսներին» մեղադրանքները ոչ մի կերպ չեն օգնում Ռուբեն Վարդանյանին, միայն վնասում են, իրենց վրայից մեղքը գցելու հերթական փորձ։ Մի վնասիրի մասին Նիկոլ Փաշինյանը չէր մտածում, երբ հրապարակայնորեն Ռուբեն Վարդանյանի մասին ասում էր․ «պետք է պարզել՝ ով է նրան ուղարկել և որտեղից է եկել»։ Հիմա էլ վնասելու տեղ չկա, ամբողջ աշխարհի աչքի առաջ հայ գերիներին, Ռուբեն Վարդանյանին խոշտանգումներով տանում են մահվան, բայց սրանք լռում են, չեն միջամտում։ Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանը թվարկել է միջազգայնորեն ճանաչված բազմաթիվ ուղիներ, որոնցով կարելի է փոխել իրավիճակը, բայց սրանք չեն անում։ Անձնական շահ և ուրիշ ոչինչ: Ինչ որ բան փոխելու շանս ունենաս ու չանես, սա նույն դահիճի հոգեբանությունն է»։

Աղբյուրը`   Ժաննա Ալեքսանյան