Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 06 մարտի, 2025 թ.

«Միջպետական ճանապարհը միակողմանի է». Ոսկան Սարգսյան

130
Այսօր, 14:06
«Միջպետական ճանապարհը միակողմանի է». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերականգնված հատվածի ծածկը չեն ասֆալտապատել, միջպետական ճանապարհը միակողմանի է
2024թ․ մայիսի 27-ի ջրհեղեղից Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի եզրին բազում հատվածներ վնասվեցին։ Սակայն միջպետական ավտոճանապարհի քանդված եզրերից միայն մի հատված է վերականգնվել՝ Դիլիջան քաղաքի հյուսիսային ծայրին, «Գետափ» ռեստորանային համալիրի մոտ ճանապարհի եզրի քանդվածը։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հայտնել էր, որ այն կվերականգնվի մինչև 2024 թվականի ավարտ, սակայն դրա նորոգումն ավարտվեց 2025 թվականի սկզբին։ Սակայն մինչև հիմա վերականգնված չէ այդ հատվածի ասֆալտի ծածկը, ճանապարհն այդտեղ միակողմանի է, տեղադրված են տրանսպորտային միջոցների արագությունը սահմանափակող ճանապարհային նշաններ»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան