Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 06 մարտի, 2025 թ.

«Մարդկանց միայն հետաքրքրում է՝ վարչապետն ինչ ժամ է կապել, ով՝ որտեղից է գողացել»․ Նիկոլ Փաշինյան

129
Այսօր, 12:42
«Մարդկանց միայն հետաքրքրում է՝ վարչապետն ինչ ժամ է կապել, ով՝ որտեղից է գողացել»․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստի ժամանակ, անդրադառնալով իրականացվող ծրագրերին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, թե այն ինչ քննարկվում է իրենց կողմից՝ նիստին, Աժ-ում, մարդկանց չի հետաքրքրում։ Նրա խոսքով պետք է բարձրացնել իրազեկվածությունը. «Ամեն օր բախվում եմ այդ զարմացած արձագանքների հետ, թե՝ ո՞նց, տենց բան կա՞, տենց բան կա՞։ Մենք սխալվում ենք, մեզ թվում է՝ սա կառավարության նիստն է, երկրի բարձրագույն գործադիր իշխանությունն է, այստեղ ասվեց, վերջ՝ բոլորն իմացան, կամ ԱԺ ամբիոնից խոսացինք՝ բոլորն իմացան, կամ հեռուստատեսությամբ խոսեցինք, ասուլիսում խոսեցինք՝ բոլորն իմացան։ Հիմա այս ամեն ինչը ոչ մեկին չի հետաքրքրում։ Հիմա բոլորին հետաքրքրում է՝ վարչապետն այս ժամացույցը որ կապել է, ով որտեղից է գողացել, քանի հատ ադամանդի քար կա մեջը, մեջը ինչ միջուկային ռեակտոր կա տեղադրված և այլն, բայց երբ մարդուն ասես՝ քո բարեկեցությունն ապահովելու համար ենթակառուցվածք ենք ստեղծել՝ դա չի հետաքրքրի, և սա միայն Հայաստանի մասին չի, ամբողջ աշխարհի մասին է։ Այսինքն, պետք է մարդկանց հետ շփվենք, այն ինչ խոսեցինք՝ պետք է բոլոր հնարավոր շահառուներն իմանան դրա մասին։ Գնացել աշխատանքային կոլեկտիվեր, խոսեք, ներկայացրեք մեր ծրագրերը»,- ասաց Փաշինյանը։

«Մարդկանց միայն հետաքրքրում է՝ վարչապետն ինչ ժամ է կապել, ով՝ որտեղից է գողացել»․ Նիկոլ Փաշինյան