«Հրաժարվում եմ արձագանքել Անդրանիկ Քոչարյանի նման ադրբեջանամետ մարդուն». Մանե Թանդիլյան
![]() «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը Ազատության հրապարակում շարունակում է հացադուլը՝ խնդրելով Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը։ «Իմանալով՝ ինչ հայորդի է բաքվի բանտում, ուղղակի ուզում եմ, որ նա ողջ մնա, քանի որ հայ ժողովուրդն իր կարիքն ունի։ Թե որքանով է ժողովուրդը դա հասկանում, չգիտեմ։ Հուսով եմ՝ ժողովուդը մի օր ուշքի կգա, կպահանջի օր առաջ վերադարձնել հայորդիներին։ Կուզենամ, որ վերանան այն բոլոր պատճառները, որոնց համար Ռուբեն Վարդանյանը հացադուլ է անում»,- «Նյուզ»-ի հետ զրույցում ասաց Թանդիլյանը։ Նրա խոսքով տեղեկություն չունեն, թե Վարդանյանը որքանով է տեղյակ իր և մնացածի խնդրանքներից։ «Վստահ էլ չեմ, որ իմանալուց հետո կդադարեցնի հացադուլը, որովհետև ոչ մեկս չգիտի՝ ինչ է կատարվում այնտեղ, թե նա ինչ է դրանով անում։ Ուղղակի ուզում եմ, որ ողջ մնա»,- ասաց Թանդիլյանը։ Նրա կարծիքով Բաքվում հայ պատանդների վիճակը չի բարելավվել, ինչպես ներկայացնում են, ուղղակի միջազգային ճնշման ներքո ինչ-որ բան ստիպված են լինում անել։ «Սիրելի՛ ժողովուրդ, եկեք տե՛ր կանգնենք մեր գերիներին, մենք ունենք անպատասխանատու, անունակ իշխանություն, որը եթե չնպաստի նրանց այնտեղ պահման, հետ չի բերելու։ Ես սա ամեն օր անգամ նրանց խոսույթում եմ տեսնում»,- ասաց Թանդիլյանը՝ նշելով, որ այդ խոսույթը ազդակ է Ալիևին, որ նա հայ գերիներին պահի Բաքվում։ |
«Եթե Ադրբեջանում փակվի ԿԽՄԿ գրասենյանը՝ Ադրբեջանն անցնելու է ավելի բիրտ խոշտանգումների». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
1316:42Զելենսկին ժամանել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ գագաթնաժողովին (տեսանյութ)
4016:38«ԱՄՆ-ում ապաստանած ուկրաինացիները կզրկվեն ժամանակավոր իրավական կարգավիճակից»․ #Reuters
5816:32«Ադրբեջանցի պատգամավորը սպառնում է, թե Հայաստանը կարող է քարտեզից վերանա»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
4916:24«ԵՄ-ն ցանկանում է խաղաղություն՝ ուժի միջոցով»․ Ֆոն դեր Լայեն
8716:21«ՌԴ-ի և Բելառուսի սահմանին ՆԱՏՕ-ի ներկայությունը պետք է ընդլայնվի»․ Տուսկ
8816:08