«Մակրոնը փորձում է փրկել Ֆրանսիայի տեղն ու դերը համաշխարհային վերաձևումների գործընթացում». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Մակրոնի ուղերձի մասին քիչ ավելի մանրամասն: Ֆրանսիայի նախագահն ըստ էության փորձում է փրկել Ֆրանսիայի տեղն ու դերը համաշխարհային վերաձևումների այս գործընթացում: Նրա ուղերձի առանցքային դետալը թերևս այն էր, որ հայտնում է Եվրոպայի «միջուկային վահան» դառնալու հնարավորության մասին: Մակրոնի բուն մտահոգությունը նախ և առաջ սեփական իշխանությունն է: Նա ավարտում է նախագահական ժամկետը, պետք է մտածի իր հետևից նոր իշխանություն ձևավորելու մասին: Հաշվի առնելով Եվրոպայում աջ ուժերի առաջանցիկ հաջողությունները, Ֆրանսիայում ևս կա այդ ուժերի առաջընթացի հավանականություն: Այստեղ Մակրոնի համար անձնական հարց է՝ ի վերջո ցանկացածը մտածում է իշխանությունից հետո իր անվտանգության մասին, որովհետև ոչ ոք սուրբ չէ իր իշխանությամբ, և բնականաբար մտածում են այն ուժերը, որոնք Մակրոնին բերել են իշխանության՝ բանկային կապիտալը՝ Ռոտշիլդները, և պարզապես՝ Վատիկանը: Սակայն, վերը նշածս հանգամանքները նաև այն մասին են, որ Ֆրանսիայի նախագահի գործողություններում անձնական հարցից զատ նաև գլոբալ հարց է, բառի հենց գլոբալիստական իմաստով: Նրա վրա դրված է եվրաատլանտյան միջավայրում գլոբալիստական թևի «առաջնագծի» համար պատասխանատվությունը: Լոնդոնը, ինչպես գործնականում միշտ, իր յուրօօրինակ աշխարհափիլիսոփայությամբ հրաժարվում է լինել առաջնագիծ, գերադասելով մնալ այսպես ասած «ուրվականային կայսրության» իր ամպլուայի մեջ և գործել թիկունքում: Դրա համար հիշատակեցի, որ Մակրոնի ուղերձին գրեթե «զզուգահեռ», Բրիտանիայի վարչապետը ելույթ էր ունենում պառլամենտում և ասում, որ ԱՄՆ ու Եվրոպայի միջև ընտրելը իրենցը չէ, իրենք չպետք է դնեն այդպիսի խնդիրը: Փաստորեն, այդպիսի խնդիր դրվում է Մակրոնի՞ առաջ, թե՞ նրան չի մնում այլ բան, քան տեղ ու դեր պահելու համար ստանձնել այդ խնդիրը, որը չի ստանձնում ոչ ոք: Վերջին հաշվով, իսկ ո՞վ, եթե ոչ Եվրոպայի միակ միջուկային տերությունը: Խոսքը բնականաբար այսպես ասած «ցամաքային Եվրոպայի» մասին է, և կազմակերպական իմաստով՝ Եվրամիության: Բուն հարցն այն է, թե այդ հավակնոտ ուղերձից անդին, Ֆրանսիան ինչ հնարավորություններ ունի այդ հավակնությունները առաջ մղելու, սպասարկելու, կյանքի կոչելու համար: Եվ սա է մեծագույն հարցը, հաշվի առնելով այն, որ ուկրաինական պատերազմի ընթացքում Ֆրանսիայի նախագահը ըստ էության բաց է թողել իսկապես լուրջ դերակատարման հնարավորությունը: Վերջինը 2024 թվականի մայիսին էր, երբ Փարիզ այցելեց Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը: Նա եվրոպական տուրնեի ընթացքում եղավ Փարիզում, Բելգրադում և Հունգարիայում: Սին ըստ էության գործարք էր առաջարկում Եվրոպային, բայց մեծ հաշվով չգտավ համարժեք մասշտաբի գործընկեր՝ Օրբանից զատ: Ֆրանսիան մնաց Բայդենի վարչակազմի ստվերում, գերադասելով դուրս չգալ այդ ստվերից: Հիմա ստվերը չկա, Փարիզը մնացել է «արևի տակ», բայց ամբողջ հարցն այն է, որ պայքարի տրամաբանությունը ոչ թե տեղն է արևի տակ, այլ «կառուցապատման» տարածքը: Հիմա Ֆրանսիան հայտարարում է, որ պատրաստ է «կառուցապատել» Եվրոպան: Բայց, բուն հարցն այն է, որ դա անելու համար պետք է, որ նա «բնակարաններ վաճառի» մի շենքում, որի հիմքն իսկ փորած չէ, այլապես չունի կառուցապատումը իրականացնելու բավարար միջոցներ: Իսկ Ֆրանսիայի «ակցիաները» այսօր բարձր չեն, մի շարք պատճառներով: Ֆրանսիայի նախագահը քայլ է անում դրանք բարձրացնելու համար, բայց բուն հարցն այն է, թե ակցիաները որքանո՞վ կբարձրանան պարզապես բարձր գոռալու արդյունքում»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Եթե Ադրբեջանում փակվի ԿԽՄԿ գրասենյանը՝ Ադրբեջանն անցնելու է ավելի բիրտ խոշտանգումների». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
1316:42Զելենսկին ժամանել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ գագաթնաժողովին (տեսանյութ)
4016:38«ԱՄՆ-ում ապաստանած ուկրաինացիները կզրկվեն ժամանակավոր իրավական կարգավիճակից»․ #Reuters
5816:32«Ադրբեջանցի պատգամավորը սպառնում է, թե Հայաստանը կարող է քարտեզից վերանա»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
4916:24«ԵՄ-ն ցանկանում է խաղաղություն՝ ուժի միջոցով»․ Ֆոն դեր Լայեն
8716:21«ՌԴ-ի և Բելառուսի սահմանին ՆԱՏՕ-ի ներկայությունը պետք է ընդլայնվի»․ Տուսկ
8816:08