Երևան`   +31 °C
Այսօր`   Կիրակի, 13 սեպտեմբերի, 2026 թ.

«ԵՄ-ն ցանկանում է խաղաղություն՝ ուժի միջոցով»․ Ֆոն դեր Լայեն

1020
Հինգշաբթի, 06 մարտի, 2025 թ., 16:21
«ԵՄ-ն ցանկանում է խաղաղություն՝ ուժի միջոցով»․ Ֆոն դեր Լայեն

Եվրոմիությունը ցանկանում է խաղաղություն Ուկրաինայում՝ ուժի միջոցով, ուստի մտադիր է վերազինել միությանը։ Այս մասին հայտարարել է Եվրոհանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Բրյուսելում ԵՄ արտակարգ գագաթնաժողովին։

«Մենք ցանկանում ենք խաղաղություն՝ ուժի միջոցով, ուստի ես այսօր ԵՄ առաջնորդներին ներկայացնում եմ ԵՄ-ին վերազինելու ծրագիր, որը կտրամադրի 800 միլիարդ եվրոյի ներդրում պաշտպանության ոլորտում», - ասել է ԵՀ ղեկավարը: